SAS-ը ճանաչվել է սեռական փոքրամասնությունների սիրելի ավիաընկերությունը

Scandinavian Airlines ավիաընկերությունը, համացանցի քվեարկության արդյունքում, ճանաչվել է սեռական փոքրամասնության ներկայացուցիչների ամենասիրելի ավիափոխադրողը: Սկանդինավյան SAS ավիաընկերությունը  70 000  մասնակիցների հարցման արդյունքում հաղթող է ճանաչվել  EDGE Awards մրցանակաբաշխությունում սեռական փոքրամասնության սիրելի ավիաընկերության անվանակարգում: 

Ինչպես ասվում է EUROMAG-ի մամլու հաղորդագրությունում` Scandinavian Airlines-ին հաջողվել է առաջ անցնել  այնպիսի մրցակիցներից, ինչպիսիք են` Air New Zealand-ը, American Airlines-ը, JetBlue-ը, LAN-ը   և Virgin Atlantic-ը:

«Սա մեծ պատիվ է մեզ համար», – քվեարկության արդյունքները մեկնաբանել է SAS-ի PR-տնօրեն Անդերս Լինդստրը:  Ինչպես արդեն հայտնել է  EUROMAG-ը,  2010-ի դեկտեմբերին SAS-ի չվերթի ժամանակ առաջին անգամ Ստոքհոլմից Նյու Յորք թռիչքի ժամանակ կայացել է երկու միասեռական զույգի ամուսնություն:

You might also like