Ուղևորուհին մերկապար է ցուցադրել Դենվերի օդանավակայանում

Ամերիկյան Դենվերի օդանավակայանում ուղևորուհին մերկապար է ցուցադրել: «Ժողովրդի մեծամասնությունը ցնցված էր: Սկզբում նրան ոչ ոք չէր նկատել, որովհետև բոլորը շտապում էին դեպի իրենց ինքնաթիռը: Բայց քիչ հետո բոլորը նկատեցին, որ կինը կանգնած է ամբողջովին մերկ»,-պատմել է ականատեսներից մեկը:  Նախնական տեղեկությունների համաձայն`ուղևորուհին ծխել է չծխողների գոտում: Անվտանգության ծառայության աշխատակիցները պահանջել են, որ նա անջատի ծխախոտը: Կապված են այս երկու դեպքերը միմյանց հետ, թե ոչ, դեռևս պարզ չէ:  Դեռևս պարզ չէ, թե ինչու է առեղծվածային կինը մերկացել: Ոստիկանությունը չի ձերբակալել հասարակական կարգը խախտողին: Կնոջը ուղարկել են մոտակա հիվանդանոցներից մեկը ստուգում անցնելու համար:

You might also like