Իսպանական Design Suites հյուրանոցային ցանցը Բուենոս Այրեսում բացել է աշխարհում առաջին թեմատիկ ֆուտբոլային հյուրանոցը: «Hotel Boca Juniors» 5*-ը նախատեսված է հայտնի արգենտինյան Boca Juniors ֆուտբոլային ակումբի երկրպագուների և ֆուտբոլիստների համար: Հյուրանոցն իրենից ներկայացնում է տասնյոթհարկանի շինություն` կառուցված հայտնի ճարտարապետ Կարլոս Օտտի նախագծով (Carlos Ott):
Այն մի քանի քայլ հեռավորության վրա է Արգենտինայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Մայիսյան հրապարակից և Սան Տելմո շրջանում գտնվող Տակուարի փողոցի Նախագահական նստավայրից: Հյուրանոցը ունի 89 համար` ձևավորված Boca Juniors հայտնի ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների լուսանկարներով: Կա նաև լողավազան, սպա-սրահ, ռեստորան, բար և այլն: Այստեղ ապրելու վճարը կազմում է 250-ից 400 դոլար: