Baldwin Street-ը փողոց է Նոր Զելանդիայի Դյունդին քաղաքում: Այս փողոցը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենազառիթափ փողոց: 359 մ երկարությամբ փողոցը բարձրանում է գրեթե 80 մետրով: Ընդ որում` ամենաթեք հատվածում`161.2 մետրին այն բարձրանում է 47.22 մետրով, ինչը ստեղծում է 38 աստիճանի անկյուն:
Դյունդինը հիմնադրվել է 1848 թվականին: Քաղաքի կառուցման ժամանակ էլ հենց հայտնվել է աշխարհի ամենաթեք փողոցը: Փողոցի թեքությունը եղել է չխորհրդակցված: Ինչպես որ դա եղել է քաղաքի մյուս փողոցների դեպքում և, առհասարակ, ողջ Նոր Զելանդիայում: Փողոցները ծրագրվել են Լոնդոնում, ընդ որում` առանց դիտարկելու ռելիեֆը:
Baldwin փողոցի նախագիծը, ինչպես Դյունդինի բոլոր փողոցներինը, նախագծվել է Չարլզ Քեթլի կողմից, ով բացառապես չի էլ կասկածել, որ Դյունդինի հյուսիս – արեւելյան մասը ամենահարմարը չէ ավտոմոբիլային ճանապարհ պատրաստելու համար: Եվ միայն ծրագրի իրականացումից հետո աշխատողները հայտնաբերել են, որ իրենց սպասում են փոքր դժվարություններ: Արդյունքում` փողոցի վերին մասը, որը ամենաթեքն է, ծածկել են բետոնով, այլապես` շոգ եղանակին ասֆալտապատ վերնամասը կհոսեր ցած:
Բոլդվին փողոցը հանդիսանում է «Baldwin Street Gutbuster» միջոցառման անցկացման վայրը: Սա մրցավազք է, որտեղ մրցակիցները պետք է հնարավորինս արագ վազքով իջնեն փողոցով ներքև և հակառակը:
2002 թվականից այս փողոցում է անցկացվում նաև «Cadbury Jaffa Race» միջոցառումը, որը «Dunedin Cadbury Chocolate Carnival» փառատոնի մաս է կազմում: «Cadbury Jaffa Race»-ի էությունը հետևյալն է. շուրջ 30000 փոքրիկ, կլոր, շոկոլադե «Jaffas» կոնֆետները գլորվում են Բոլդվին փողոցի վերից վար:
Գլորումից առաջ դրանց վրա ամրացվում է իրենց համարները, որոնք գրված են սոսինձվող թղթի վրա, որի միջոցով էլ դրանց կարելի է տարբերել: Ընդ որում` դրանցից ամեն մեկը ունի իր հովանավորը:
Կոնֆետների սահումը տևում է 15-ից 25 վայրկյան: Ավարտից մի փոքր առաջ կոնֆետները ընկնում են հատուկ ձագարի մեջ և առաջին հինգը, որոնք անցնում են այդ ձագարով, համարվում են հաղթող: Ստացված գումարը տրամադրվում է բարեգործության: