Ինչպես ճանապարհորդել երեխաների հետ

Բազմաթիվ ինտերնետ-հարցումների համաձայն` զբոսաշրջիկների կեսից ավելին   ավիաթռիչքների ժամանակ ամենանյարդայնացնող հանգամանք են   համարում աղմկոտ երեխաներին: Ավիաընկերությունները արդեն քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ. իռլանդական Ryanair  ավիաընկերությունը անցկացնում է թռիչքներ միայն մեծահասակների համար, իսկ Malaysia Airlines-ում արգելում են որոշ չվերթներում երեխաներին առաջին դասով տեղափոխել:

Թվում է`  ճանապարհորդները կարծում են, որ ինքնաթիռները խաղաղության գոտի են` հեռու մանկական լացից: Իսկ ինչպես վարվեն ծնող-ճանապարհորդները: Մինչև երեխաների համալսարան ավարտելը գետնից կառչելու փոխարեն` կարելի է օգտվել MSNBC-ի հրապարակումներից կամ ճանապարհորդ-բլոգերների խորհուրդներից:

Մասնավորապես, կարելի է խնդրել հարևաններին ասել ծնողներին, երբ երեխան դառնում է իսկապես անտանելի: Թույլ տալով բողոքել` ծնողները ավելի մտերմանում են նրանց հետ: Ծնող-ուղևորներին հարկ է լինել քաղաքավարի և բարյացկամ: Որոշ ծնողներ հարևաններին նույնիսկ հյուրասիրում են ալկոհոլ կամ այլ բաներ:

Հարկ է հանել երեխայի կոշիկները, որպեսզի նա դրանցով չհարվածի հարևանին կամ դիմացի նստատեղին: Բացի այդ, հարկ է երեխային բացատրել, որ իր վատ վարքը կարող է անհանգստացնել  մյուս ուղևորներին:

Թռիչքից առաջ անհրաժեշտ է նախապատրաստել խաղալիքներով պայուսակը և այն ամենը, ինչով սիրում է զբաղվել փոքրիկը: Նույնիսկ, եթե չեք թույլատրում ձեր փոքրիկներին դիտել հեռուստացույց, պլանշետում բեռնեք մի քանի մուլտֆիլմ:

Լավ կլինի նաև Ձեզ հետ վերցնեք փոքրիկի սիրած քաղցրավենիքները: Սնունդը, սովորաբար, թույլ չի տալիս երեխաներին գոռալ կամ բարձր խոսել: Վատ չէր լինի նաև ունենալ մի բան, որը կդառնար մրցանակ թռիչքի ընթացքում լավ վարքի համար:

Երեխայի  վարքագծով հետաքրքրվող ծնողները, սովորաբար, դրական արձագանք են առաջացնում ուղևորների մոտ: Նրանց մեծամասնությունը բողոքում է ոչ թե երեխաներից, այլ երեխաների վարքին չհետևող ծնողներից: Անհրաժեշտ է ամեն ինչ անել, որ հարևանները զգան, որ դուք ամեն ինչ անում եք երեխայի ձայնը կտրելու և պոռթկումը կանխելու համար:

Ամեն դեպքում հարկ է հանգստություն պահպանել և անտեսել հարևանների բացահայտ կոպտությունը: Պետք է հասկանալ, որ ամեն ինչ անցողիկ է: Չէ որ շուտով ինքնաթիռը վայրէջք կկատարի և երեխաներով ճանապարհորդները կմեկնեն հիանալի ճանապարհորդության:

You might also like