Հունաստան. Աթենքի բնակիչներին առաջարկել են դառնալ զբոսավար

Հունական մայրաքաղաքի ղեկավարությունը որոշել է զբաղեցնել տեղաբնակներին զբոսաշրջության ոլորտում:

Աթենքում սկսվել է «This is MY Athens» ակցիան: Աթենքի քաղաքապետարանի առաջարկով` մեգապոլիսի ցանկացած քաղաքացի կարող է փորձել իրեն կամավոր գիդի դերում և ցույց տալ մայրաքաղաքի հյուրերին իրենց սիրելի վայրերը, Աթենքի թաքնված անկյունները, որոնց մասին չես կարդա և ոչ մի տուրիստական ուղեցույցում:

Արդեն ավելի քան 150  մարդ կամավոր- գիդի հայտ են ներկայացրել www.thisisathens.org. կայքում: Այս աթենքյան օգնականների ծառայությունները զբոսաշրջիկների համար անվճար է:

Այս ակցիայի նպատակը Աթենքը այլ կողմից ցուցադրելն ու տարբեր մշակույթների փոխանակումն  է: Ծրագիրը չի ազդում հունական մայրաքաղաքի ավանդական պատմական տեսարժան վայրերի վրա , որը մնում է լիցենզավորված  զբոսավարների աշխատանքային բնագավառում, սակայն թույլ է  տալիս  զբոսաշրջիկներին բացահայտելու բնական և իրական  Աթենքը:

You might also like