Մինչև 2013 թվականի ապրիլի վերջը Եվրոմիության օդանավակայաններում ծրագրվում է տեղադրել հեղուկի ստուգման նոր սկաներներ: Սա թույլ կտա հանել արգելքը` ըստ որի ուղևորներին արգելվում է ձեռքի ուղեբեռում հեղուկ պարունակող տարաների փոխադրումը ինքնաթիռի սրահ:
Նոր սկաներները կարող են ստուգել հեղուկի տարայի պարունակությունը 10 վայրկյանից կարճ ժամանակահատվածում, դրանք արդեն փորձարկվել են մի շարք եվրոպական օդանավակայաններում: Փորձարկումները արձանագրել են պարունակության ճշգրիտ ճանաչելիության բարձր մակարդակ և կեղծ ահազանգով դեպքերի աննշան քանակություն: Օդանավակայաններում նոր սկաներների տեղադրումը թույլ կտա ուղևորին ինքնաթիռի սրահ տանել ավելի քան 100 միլիլիտր ծավալով հեղուկ, օրինակ` օծանելիք կամ ջուր: Սակայն հեղուկ պարունակող տարաները պետք է հանել պայուսակից և ներկայացնել ստուգման: Ներկայումս ուղևորներին թույլատրվում է տեղափոխել 100 մլ-ից պակաս ծավալով տարաներով, ընդհանուր առմամբ` մեկ լիտրից ոչ ավել:
Բացառություն են կազմում մանկական սնուննդ ու դեղորայքը, որոնք ստուգվում են առանձին, ինչպես նաև` օծանելիք և ալկոհոլ, որոնք գնված են օդանավակայանի duty-free գոտուց, և պլաստմասե փաթեթավորմամբ իրերը: Ուղևորենրը, ովքեր ձեռք են բերել հեղուկ այն երկրների օդանավակայաններից, որոնք չեն մտնում ԵՄ կազմի մեջ, բայց թռչում են Եվրոպայով, չեն կարող այն տեղափոխել ինքնաթիռի սրահ: