Իտալիա. Հռոմում չի կարելի սնվել փողոցում

Հռոմի իշխանությունները պայքարում են եզակի մշակութային ժառանգության պահպանման համար, ինչը վտանգված է նրա սխալ շահագործման պատճառով: Հռոմի քաղաքապետը  ստորագրել է «Շտապ միջոցներ քաղաքի մշակութային ժառանգության հանրային  օգտագործման և  պատշտպանության ապահովման համար» հրամանագիրը: Հրամանագիրը տրվել է  ամառային զբոսաշրջային սեզոնի բացման հետ կապված, երբ քաղաքում առավել շատ են լինում զբոսաշրջիկները: Հիմա քաղաքի պատմական կենտրոնի հրապարակներում, որոնք իրենցից ներկայացնում են պատմական, գեղարվեստական և մշակութային արժեք, արգելվում է գորգով կամ այլ պարագաներով տեղավորվել հրապարակում սնվելու կամ հյութ ընպելու համար:
Արգելքը վերաբերվում է Իսպանիայի հրապարակին, Նովանա հրապարակին, Կոմբո դե Ֆյորի, Սուրբ Պետրոսի հրապարակին, Ռոտոնդայի հրապարակին, ինչպես նաև` պատմական կենտրոնի բոլոր հրապարակներին, որոնք իրենցից մշակութային արժեք են ներկայացնում: Եթե կարգազանցին բռնեն հանցագործության վայրում, ապա նրան սպասվում է  25-500  եվրո տուգանք: Հրամանագիրը ուժի մեջ կմտնի  մինչև 2012 թվականի սեպտեմբերի 30-ը:

You might also like