Խորվաթիայի համար 2011 թվականը կարող է համարվել ռեկորդային` զբոսաշրջիկների թվով: Խորվաթիայի զբոսաշրջության նախարարության տվյալներով` առաջին կիսամյակում երկիր են այցելել 6,2 մլն. զբոսաշրջիկներ: Դա 450 հազարով (8%) ավել է անցած տարվա նույն ժամանակաշրջանի տվյալներից: Համեմատության համար` 2010 թվականին երկիր են այցելել 10,6 միլիոն զբոսաշրջիկ:
«Եթե խոսենք այցելուների և մնացողների մասին, ապա այս տարին, անխոս, ամենահաջողակն էր Խորվաթիայի տուրիստական ոլորտում», -նշել է նախարար Դամիր Բայսը:
Անհանգստացնող է հաջորդ սեզոնը: Արդեն հայտնի է, որ Խորվաթիան մտնում է Եվրամիություն և դեռ պարզ չէ, թե ինչ փոփոխությունների կենթարկվի վիզայի հանձնման քաղաքականությունը և ինչ ազդեցություն կունենա դա տուրիստների քանակի վրա: Այս տարվա հաջողությունից Խորվաթիայի տուրիստական ոլորտի պատասխանատուները թուլանալ չեն պատրաստվում: Այս պատճառով ծրագրվում է հանդիպում մրցակից երկրների` Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի և նույնիսկ Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ մի շարք մասնագիտական հարցերի քննարկման համար:
Իսկ մենք առաջարկում ենք Խորվաթիային ծանոթանալ Տուրիստական Խորվաթիա ֆոտո-ակնարկի միջոցով: