Իսպանիայի Կոստա Բրավա (Costa Brava) ափին, Կաստելլո դե Էմպուրիես քաղաքապետարանի մոտ, բացվել է 200-մետր երկարությամբ լողափ նախատեսված շների համար:
Լողափին հնարավոր է լողացնել շներին, զբոսնել նրան հետ՝ առանց վզկապի և դնչկալի: Կաստելլո դե Էմպուրիեսի լողափը հագեցած է տուրիստների և նրանց շների համար բոլոր անհրաժեշտ հարմարավետություններով՝ աղբային պակետներով, աղբի կոնտեյներներով, խմելու շատրվաններով և այլն: Ցանկության դեպքում, շանը մարզելու համար, տուրիստները կարող են իրենց շներիօն զբաղեցնել հատուկ մարզական հարթակում:
Կոստա Բրավան Իսպանիայի ամենասառը ափն է: Մերձափնյա կլիման ամբողջ տարվա ընթացքում տարբերվում է իր մեղմությամբ: Լողափային սեզոնն այստեղ տևում է հուլիսից մինչև հոկտեմբերի կեսը: