Իսպանիայի ու Պորտուգալիայի սահմանին շուտով կարող է հայտնվել նոր «եվրոքաղաք»:
Սահմանի երկու կողմերում գտնվող իսպանական Տույ և պորտուգալական Վալենսա քաղաքների քաղաքային իշխանությունները որոշել են ստեղծել Եվրամիության կազմում առաջին քաղաքը, որի տարբեր հատվածները պատկանում են երկու երկրների, սակայն ունեն ընդհանուր կառավարման մարմին, որը կօգտագործի երկու երկրների ռեսուրսները:
Նախագիծը կարող է իրականություն դառնալ արդեն ընթացիկ տարվա հոկտեմբերին, հաղորդում է Росбалт-ը:
Որպես առաջին քայլ՝ կստեղծվի ընդհանուր իրավապահ համակարգ, որտեղ կաշխատեն ինչպես իսպանացի, այնպես էլ պորտուգալացի ոստիկաններ:
Այժմ ակտիվորեն քննարկվում է առողջապահական ընդհանուր համակարգ ստեղծելու հնարավորությունը:
Աղբյուրը` ԹԵՐԹ.am