Մայիսի վերջին, քաղաքի օրվա կապակցությամբ, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կբացվի քաղաքի գերժամանակակից թանգարանը:
Թանգարանում կցուցադրվեն միլիոն գրիվնա արժողությամբ էքսպոնատներ, որոնք բազում տարիներ գտնվել են Ուկրաինայի տան պահոցում:
Արտաքինից թանգարանը զարդարված կլինի քանդակներով. թրերով զինված ռազմիկներ, գլխավերևում գունդ պահող աղջիկներ: Թանգարանի ճակատին կլինեն որպես ատլանտներ մուտքի քիվերը պահող կանացի քանդակներ:
Թանգարանի ներսում տեղակայված կլինեն տոմսարկղերը, կբացվի ոչ մեծ սրճարան, կոնֆերանս-սրահ, հուշանվերները տեղակայված կլինեն 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերում:
Կիևի պատմության թանգարանի այցելուները կկարողանան օգտվել աուդիոգիդերից, պլազմային մոնիտորներից և հատուկ ինֆորմացիոն տաղավարներից:
Կիևի պատմության թանգարանը գտնվում է Բ. Խմելնիցկու 7 հասցեում: