Եվրո 2012-ի երկրպագուներին ինչ է կարելի տանել և ինչ` ոչ

Լեհական մաքսային ծառայությունները երկրպագուներին և զբոսաշրջիկներին բացատրել են անձնական օգտագործման առարկաների տեղաշարժման կանոնները 2012 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ժամանակ:  Ինչպես նշվում է Դաշնային մաքսային ծառայության հայտարարության մեջ` ԵՄ-ի մեջ չմտնող երկրներից դեպի Լեհաստան տարվող անձնական ուղեբեռի (անձնական օգտագործման առարկաներ կամ նվերներ) ընդհանուր գումարը պետք է կազմի 300 եվրո, եթե սահմանը հատում են ցամաքային տրանսպորտով, 430 եվրո` ինքնաթիռով: Անձնական ուղեբեռում կարող են լինել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են` լուսանկարչական ապարատ, տեսախցիկ, նոթբուք, հեռադիտակ, այն դեպքում եթե դրանք հետ կգնան:  Այն դեպքում, եթե ուղեբեռում  առարկաները 300/430 եվրոից ավելին է, ապա հարկավոր է այդ մասին հայտնել մաքսատան աշխատողին, որը կհաշվի մաքսային և հարկային գումարները, որոնք պետք է վճարվեն:

Առանց հայտարարագրման  կանխիկ գումար հնարավոր է ունենալ 10 000  եվրո  (կամ այլ արտարժույթ), եթե դրանից ավելին է, ապա հարկավոր է անպայման հայտարարագրել:  Ծխախոտային արտադրատեսակների դրույքաչափերի ներմուծումը 17  տարին լրացած անձանց մոտ տարբեր է` կախված տրանսպորտի տեսակից, որով կայցելեն զբոսաշրջիկները. ցամաքային տրանսպորտով կարելի է ներկրել 40 հատ սիգարետ (կամ 20 բարակ ծխախոտ, կամ 10 սիգար, 50գ. թութուն ծխելու համար), օդային և ջրային տրանսպորտով թույլատրվում է տանել 200 տուփ սիգարետ (կամ 100 բարակ ծխախոտ,  50  սիգար, 250գ. թութուն ծխելու համար): Ինչ վերաբերվոմ է ալկոհոլին, ապա առավելագույն թույլատրելի չափսը կազմում է  1 լիտր` 22% թնդության ալկոհոլ, 4 լիտր գինի, 16 լիտր գարեջուր կամ 2 լիտր 22%-ից ցածր թնդության ալկոհոլ:

Առանձին հարկ է նշել Լեհաստան (ԵՄ) մտնող սննդի կանոնները: Ոչ կենդանական ծագման սնունդը կարելի է տեղափոխել միայն սեփական օգտագործման համար այն չափով, որ չհամարվի առևտրային նպատակով տարված սնունդ: Կարելի է տանել  5 կգ թարմ մրգեր և բանջարեղեն: Եթե դրանք ավելին լինեն, պետք է հայտարարագրել սահմանային մաքսատանը, որտեղ սահմանված է ֆիտոսանիտարական վերահսկողություն: Կենդանական ծագման սննդի մուտքը (միս, երշիկ, կաթնամթերք և այլն)  խստիվ արգելված է: Թույլատրվում է մինչև 5  տնային կենդանիների  տեղափոխում: Ընդ որում` կենդանիները պետք է պիտակավորվեն էլեկտրոնային ID-ի օգնությամբ, պահանջվում է նաև տեղեկանք նրանց առողջության մասին` կատաղության դեմ պարտադիր պատվաստումով: Բացի այդ, անհրաժեշտ է լրացնել հայտարարագիր այն մասին, որ կենդանիները տեղափոխվում են ժամանակավոր և պարտադիր կվերադարձվեն: Այս փաստատթուղթը պետք է ցուցադրել ԵՄ-ից ետ վերադառնալիս: Արգելված է մաքսանենգ ճանապարհով տեղափոխել` դեղորայք, հոգեմետ դեղեր, զենք և զինամթերք, հնաոճ հուշանվերներ, ոչնչացման եզրին գտնվող բույսեր և կենդանիներ:

You might also like