Մալագայի լողափներում հանգստացող ծխող զբոսաշրջիկներին այսուհետ կսկսեն բաժանել մեկանգամյա օգտագործման մոխրաման: Ենթադրվում է, որ լողափի այցելուներին կտրվի վերամշակվող էկոլոգիական թղթից պատրաստված ոչ մեծ տուփ, որի մեջ ծխողները կլցնեն մոխիրը և ծխախոտի մնացորդները: Մոխրամանի վրա կլինի ընկերության գովազդը և այլ հետաքրքիր ինֆորմացիա, որը կարող է հետաքրքրել օգտվողներին: Ենթադրվում է, որ բացի ծխախոտից, մոխրամանները կօգտագործվեն նաև մաստակները, պաղպաղակի փայտիկները և արևածաղկի կեղևները հավաքելու համար:
Ուսումնասիրությունների համաձայն` մեկ ծխախոտը աղտոտում է 8 լիտր ջուր: Ծխախոտի ֆիլտը պատրաստված է ացետատի բջջանյութից, ինչի տարրալուծման համար անհրաժեշտ է մի քանի ամիսներից մինչև 10 տարի ժամանակ:
Ծխախոտի կանխարգելման ազգային կոմիտեի (CNPT) տվյալների համաձայն` Իսպանիայում մեկ օրում ծխում են շուրջ 89 մլն. ծխախոտ: Շուրջ 50%-ը ծխվում է ոչ համապատասխան վայրում, իսկ մնացորդների 59%-ը հայտնվում են ոչ թե մոխրամաններում, այլ գետնին: