Տուրիզմ և հանգիստ Հունաստանի լավագույն հյուրանոցներում և հանգստավայրերում Hot Tours տուր-օպերատորի հետ >
Հունական կառավարությունը որոշում է կայացրել վարձակալության հանձնել Կրետեի Քնոսսկիյ ամրոցը: Այս միջոցով հույները ցանկանում են խթանել գանձարանի հարստացմանը, վճարել իրենց պարտատերերին և ֆինանսավորել մի շարք սոցիալական ծրագրեր: Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադիմոսը հայտարարել էր, որ, չնայած ԵՄ-ի և ԱՄՀ-ի կողմից տրամադրվող երկրորդ վարկին` 130 միլիարդ եվրո, հույները շատ կարճ ժամանակում նորից շտապ օգնության կարիք կունենան:
Համաձայն հունական ԶԼՄ-ների հայտարարության՝ կառավարությունը անցած շաբաթ որոշում է կայացրել ընդունել կոնսորցիումի չինական ներդնողների առաջարկը՝ Bank of China-ի գլխավորությամբ: Նրանք ստորագրել են համաձայնագիր՝ ըստ որի Քնոսսկյան պալատը ՉԺՀ-ին է հանձնվում վարձակալման 50 տարի ժամկետով:
Գործարքի գումարը հայտնի չէ, բայց ոչ պաշտոնական տվյալներով այն կարող է կազմել 25 միլիարդ եվրո: Համաձայն լեգենդի՝ Քնոսսկյան պալատը պատկանել է լեգենդար Մինոս թագավորին, և հենց այստեղ է տեղակայված եղել լաբիրինթոսը, որտեղ ապրել է առասպելական Մինոտավրը:
Ամեն տարի հարյուրավոր զբոսաշրջիկներ են այցելում պատմական հուշարձանը տեսնելու: Իրենց հերթին չինացիները նախատեսում են կառուցել հինգաստղանի հյուրանոց, առևտրի կենտրոն, աքվապարկ, գոլֆ ակումբ, կազինո և անգամ երկաթուղային գիծ օդանավակայանից մինչև Հերակլիոն քաղաքը: