Մեծ Բրիտանիա. ֆիլմ Լոնդոնի երկնքի ներքո

Լոնդոնի բացօթյա Film4 Summer Screen կինոթատրոնը կբացվի օգոստոսին համաշխարհային դասականի, կուլտային և ժամանակակից ֆիլմերի  ծրագրով. հայտնում է  VisitBritain-ը: Էկրանը, ինչպես միշտ, կտեղադրվի Սոմերսեթ-հաուսի (Somerset House) ներսի բակում` Ստրենդի (Strand) և Թեմզայի (Thames) միջև:

Թյուդորների դինաստիայի նախկին նստավայր Սոմերսեթ-հաուսը  1770 թվականին  Ջորջ III թագավորի կողմից (George III) վերափոխվել է Թագավորական ակադեմիայի: Հիմա այստեղ գործում են մշակույթի և արվեստի բազմաբնույթ հաստատություններ, այնպիսիք, ինչպիսիք են Քուրթո ցուցասրահը (Courtauld Gallery) և Քուրթո արվեստի ինստիտուտը  (Courtauld Institute of Art): Բացի այդ, այստեղ է անցկացվում Լոնդոնի նորաձևության շաբաթը  (London Fashion Week): Ամանորին այստեղ բացվում է ընդարձակ սահադաշտ, որը շատ սիրված է լոնդոնցիների կողմից:

Ամառային Film4 Summer Screen կինոթատրոնի ծրագրում  այնպիսի հիթեր են, ինչպիսիք են «Սեքսուալ գազան» («Sexy Beast») ֆիլմը` Ռեյ Ուինսթոնի (Ray Winstone) և սըր Բեն Քինգսլիի (Sir Ben Kingsley) գլխավոր դերակատարմամբ, և Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի  բազմաթիվ կինոթատրոններ գրաված դյուցազներգական «Ապոկալիպսիս այսօր» («Apocalypse Now») ֆիլմը: Ծրագրի մյուս ֆիլմերի անունները կհայտարարվի ավելի ուշ: Ցուցադրումները կանցկացվեն օգոստոսի 16-ից  25-ը: Տոմսի արժեքը 14.50 եվրո է  (մեկ ֆիլմ) կամ 18 եվրո  (երկու ֆիլմ)` առանց ամրագրման վճարի:

You might also like