Ղրիմում հանգստացող զբոսաշրջիկները մշտապես դիմում են տեղի մամուլին` բողոքներով: Ըստ երևույթին` տեղական ադմինիստրացիայից օգնություն սպասելը անօգուտ է: Բողոքների հիմնական մասը վերաբերվում է աղմուկին: Առաջին հերթին դա բարձր երաժշտությունն է բարերում և ակումբներոմ, որոնք տեղակայված են առողջարանների և հյուրանոցների շուրջը:
Ինչպես հայտնում է տեղական “Сегодня” պարբերականը` վերջին երկու շաբաթների ընթացքում արդեն ստացվել է ավելի քան 50 բողոք գիշերային աղմուկի դեմ տարբեր առողջարանային վայրերից` Թեոդոսիայից մինչև Գուրզուֆա: Ընդ որում` տեղանքի միայն մեկ հաստատությունը ունի թույլտվություն ժամը 22-ից հետո երաժշտություն միացնելու համար, մյուսները օրինախախտ են:
Բացի աղմուկից զբոսաշրջիկները դժգոհում են նաև տեղի լողափների վճարից: Այս հարցի շուրջ Ղրիմի զբոսաշրջային ադմինիստրացիա է ներկայացվել հազար հինգ հարյուրից ավել բողոք: Խնդիրն այն է, որ մինչև հանգստի սեզոնը հայտարարվել էր լողափների անվճար լինելու մասին, սակայն հանգստի մեկնած զբոսաշրջիկները այլ իրավիճակի հանդիպեցին, և այդ սուտն էլ հենց նրանց շատ բարկացրել է:
Հիմնական խնդիրներից մեկն էլ աղբն է. ավելի քան 60 զբոսաշրջիկ բողոք է ներկայացրել, որ առողջարանային վայրերում աղբի կուտակումներ կան: