Հիտլերի կողմից 1930-ական թվականներին Գերմանիայում կառուցված «Prora» հսկայական հանգստյան կենտրոնը կվերածվի շքեղ 400 տեղանոց հյուրանոցի, տեղեկացնում է բրիտանական Daily Mail-ը:
2-րդ համաշխարհային պատերազմի սկզբին ֆաշիստական զինվորների կողմից կառուցված շինությունը վաճառվել է 2.2 մլն ֆունտ սթեռլինգով Բեռլինում կայացած աճուրդի ժամանակ:
Այն կառուցվել է 6 տարվա ընթացքում և ունի մոտ 5 կմ առափնյա տարածք: Շինությունը նախատեսված է եղել մոտ 20.000 նացիստների համար հանգստի կենտրոն դարձնել,սակայն երբևէ չի ծառայել իր բուն նպատակին:
Prora-ն 1945թ.-ին գրավվել է Սովետական Միության բանակի կողմից: Խորհրդային իշխանությունները նախ որոշել են պայթեցնել այն, սակայն պայթուցիկի անհրաժեշտ քանակի բացակայության պատճառով վերածել են գաղտնի տանկային և հրետանային կայանի: / ԹԵՐԹ.ամ