Չղջիկը խափանել է Մեդիսոնից Ատլանտա թռչող Atlantic Southeast Airlines ավիաընկերությոն ինքնաթիռի թռիչքը: Թռիչքից քիչ անց ուղևորները խուճապի են մատնվել. սրահում սկսել է թռչել հանկարծակի հայտնված թևավոր կաթնասունը: Կենդանին մեծ արագությամբ ետ-առաջ է արել ինքնաթիռի սրահում և ելք փնտրել դեպի դուրս: Արդյունքում` ինքնաթիռի անձնակազմը որոշել է վերադառնալ Մեդիսոն:
Այդ ընթացքում ուղևորները պաշտպանվել են չղջիկից թերթերի օգնությամբ: Արդյունքում` ուղևորներից մեկի մտքով անցել է բացել սանհանգույցի դուռը, որտեղ էլ թռչել է կենդանին` սրահում հերթական պտույտ կատարելիս: Դուռը շտապ փակել են, և միայն դրանից հետո ուղևորները կարողացել են հանգիստ շունչ քաշել: Հետաքրքիր է, որ վայրեջքից հետո չի հաջողվել գտնել չղջիկին ոչ սանհանգույցում, ոչ էլ այլ վայրում: