Այն ճանապարհորդերի համար, ովքեր ցանկանում են հանգստանալ մեգապոլիսից հեռու` բնության գրկում, CNN-ը ներկայացնում է աշխարհի 15 լավագույն էկո-տնակները: Հանգստանալով էկո-տնակում` զբոսաշրջիկները իրենց փոքրիկ ներդնումը կունենան բնության պահպանման հարցում: Իսկական էկո-տնակում հանգիստը կազմակերպված է այնպես, որ բնությանը ոչ մի վնաս չպաճառվի:
Դրանք էկո-տնակների գլխավոր հատկանիշներն են. էլեկտրաէներգիայի և ջրի խնայում, թափոնների կրճատում և դրանց վերամշակում (աղբը էկո-տնակներում կամ թաղում են կամ էլ դուրս տանում)` օգտագործելով բնական նյութերում: Հյուրերին էկո-տնակներում առաջարկում են սեզոնային տեղի բնական, օրգանական մթերքները:
Ցանկալի է, որպեսզի հյուրերը էկո-տնակ այցելեն հասարակական տրանսպորտով ոչ թե ավտոմեքենայով, որպեսզի ավելի շատ չաղտոտեն շրջակա միջավայրը: Աշխարհի լավագույն էկո-տնակների վարկանիշային ցուցակը կազմվել է «կանաչների» փորձագետների կողմից:
1. Laguna Lodge, Գվատեմալա
Էկո-տունը տեղակայված է Lake Atitlan լճի ափին` դեպի հրաբուխ բացվող տեսարանով:
2. Damaraland Camp, Նամիբիա
Էկո-տնակը տեղակայված է Huab Valley դաշտավայրում: Հյուրերը կարող են զբոսնել հարևանությամբ, հեծանիվով բարձրանան լեռներ և տեսնեն Bushman ժայռը: Damaraland Camp-ը գտնվում է Խորիկասայի (Khorixas) արևմուտքում` Կունեն (Kunene) շրջանում:
3. Wakatobi Dive Resort, Ինդոնեզիա
Էկո-դայվինգի սիրահարների համար աշխարհի լավագույն վայրն է: Առողջարանը տեղակայված է Սուլավեսիի հարավում:
4. Annie’s Cabin, Անգլիա
Փայտե խրճիթ, որտեղ հյուրերը կարող են իրենք իրենց սպասարկեն: Տեղակայված է Շրոպշիր (Shropshire Hills) կանաչ դաշտավայրում: Ի դեպ էկո-տնակից 4 կմ հեռավորության վրա է գտնվում Անգլիայի խոհարական մայրաքաղաքներից մեկը` Լադլոուն (Ludlow):
5. The Mudhouse, Շրի Լանկա
Էկո-տնակը գտնվում է Կոլոմբոյից երկու ժամ հեռավորության վրա գտնվող անտառում, այստեղ ամեն ինչ շատ հասարակ է, բայց շատ ճաշակով: Հյուրերը կարող են հետախուզել անտառը և ծանոթանալ մոտակա գյուղերում ապրող տեղաբնիկների հետ:
6. Kasbah du Toubkal, Մարոկկո
Էկո-տուն ավելի լավ է ավանակով գնալ: Այստեղ եղել է թագավորական նստավայրը, իսկ այժմ հիանալի էկո-տուն է: Հյուրերը հնարավորություն ունեն ուղևորվել Ատլասյան լեռներ, ընդ որում հենց էկո-տնակից բացվում է հիանալի տեսարան դեպի լեռներ:
7. Cree Village Ecolodge, Կանադա
Էկո-տունը գտնվում է Մուս գետի երկայնքում (Moose River)` Օնտարիո մարզում, և պատկանում է աբորիգեններին: Տնակը ամբողջովին էկոլոգիական է և կառուցված է էկոլոգիական նյութերից: Աբորիգենները հյուրասիրում են հյուրերին իրենց ավանդական ճաշատեսակներով, առաջարկում են զբոսնել դահուկներով:
8. Teapot Lane Luxury Yurt Camp, Իռլանդիա
Առողջարանը զբաղեցնում է երկու հեկտար տարածություն, հյուրերը բնակվում են հասարակ, բայց հարմարավետ տնակներում: Այստեղ ինքնասպասարկում է: Պատրաստել կարելի է խարույկի վրա: Նաև տրաադրվում է տեղական օրգանական մթերքներով զամբյուղ:
9. Samasati Nature Retreat, Կոստա Ռիկա
Առողջարանում տնակներ են կառուցված բնական նյութերից և կանաչով ծածկված: Հյուրերը կարող են յոգայով զբաղվել կամ պարզապես հիանալ թռչուններով: Samasati Nature Retreat-ը տեղակայված է Պուերտո Վիեխոյից ( Puerto Viejo) 6 կմ և մայրաքաղաք Սան Խոսեից 200 կմ հեռավորության վրա: Այնտեղ կարելի է հասնել ավտոբուսով:
10. Daintree EcoLodge & Spa, Ավստրալիա
Տնակը տեղակայված է աշխարհի ամենահին արևադարձային անտառներից մեկում: Հյուրերին առաջարկում են սպա բուժումներ` հիմնված բնական մթերքների և տեղական խոտաբույսերի վրա, ինչպես նաև` ջրային բուժումներ:
11. Eco-Frontiers, Լեհաստան
Տնակը գտնվում է Ուկրաինայի և Սլովակիայի սահմանին մոտ, փայտե տնակները օրգանապես համահունչ են լանդշտաֆին: Տնակը ունի իր սեփական հողակտորը բնական բանջարեղեններով:
12. Jungle Bay, Դոմինիկա
Հյուրերին սպասվում է գյուղական շքեղություն տնակներում, որոնք տարածված են Ատլանտյան օվկիանոսի ափին և զբաղեցնում են 22 հեկտար տարածք: Առողջարանում կարելի է զբաղվել կայկինգով, սնորկլինգով, հետազոտել տեղանքը և այլն:
13. TourIndia Kettuvalam houseboats, Հնդկաստան
Լողացող էկո-տնակ Հնդկաստանում: Հյուրերը զբոսնում են Քերալ գետով, կարող են մնալ տաճարներում, ձկնորսություն անել, ինչպեն նաև` կարելի է գնալ գյուղ շոփինգի:
14. Guludo Beach Lodge, Մոզամբիկ
Աշխարհի ամենաէկոլոգիական տնակը: Տնակը գտնվում է Հնդկական օվկիանոսի ափին, խրճիթները ձգվում են օվկիանոսի սպիտակ ավազոտ ափի երկայնքով: Այդտեղ գեղեցիկ է, հանգիստ է, կարելի է լողալ, սուզվել, ինչպես նաև հնարավոր է գնալ գյուղ զբոսնելու:
15. Feynan Ecolodge, Հորդանան
Տնակը գտնվում է երկրի արևմուտքում` Դանա արգելանոցում (Dana Nature Reserve): Կառուցված է համաձայն տեղի ճարտարապետական ավանդույթների` կավից: Այստեղ մատուցում են տեղական բանջարեղենային ուտեստներ, ալկոհոլ չկա: