Տուրիստական նորությունների մասին արդեն կարող եք տեղեկանալ` բաժանորդագրվելով մեր խմբում > www.groups.google.com/group/armtravel >
Մասնակից երկրների թվով «Աշխարհի ժամը» (Earth Hour) համաշխարհային ակցիան 2012թ.-ին գերազանցել է անցյալ տարվա ռեկորդը: Այս տարի լույսերը մեկ ժամով անջատվել է աշխարհի 147 երկրի ավելի քան 5000 քաղաքներում, ասված է Վայրի բնության համաշխարհային (WWF) ֆոնդի հաղորդագրության մեջ:
Այս տարի «Աշխարհի ժամը» ակցիային միացել են Լիբիան, Ալժիրը, Բութանը, Գվինեան: Վերջին երկիրը, որտեղ մարվում են կրակները, Սամոան է, վերջին վայրը, որտեղ լույս կանջատվի` Կուկի կղզիները:
«Աշխարհի ժամն» առաջին անգամ անց է կացվել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում 2007թ.-ին, ինչից հետո այն տարածում է գտել աշխարհի տարբեր քաղաքներում:
«Աշպարհի ժամը» ամենամյա միջազգային իրադարձություն է, որն անց է կացնում Վայրի բնության համաշխարհային ֆոնդը:
Այն իրականացվում է ամեն տարվա մարտի վերջին շաբաթ օրը և բոլորին` մասնավոր անձանց, կազմակերպություններին պետական հաստատություններին, կոչ է անում մեկ ժամով անջատել էլեկտրական լույսը և այլ` կենսականորեն ոչ անհրաժեշտ էլեկտրական սարքերը (վերելակներից բացի)` կլիմայական փոփոխությունների խնդրին ուշադրություն սևեռելու նպատակով: