Հոլիվուդյան դերասան Մել Գիբսոնը վաճառում է Նիկոյա (Կոստա Ռիկա) թերակղզում գտնվող իր վիլլան 29.7 միլիոն դոլարով: Նրա ընդհանուր մակերեսը կազմում է 500 հեկտար: Այնտեղ կա երեք տուն, որոնցից ամենամեծում կա յոթ ննջասենյակ` օվկիանոսի և ջունգլու տեսարանով: Բացի այդ, վիլլայի տաարծքում գործում է մասնավոր լողավազան և լողափ:
«Վիլլան ընդարձակ է և հաջողությամբ «թաքնված» հետաքրքրասերների աչքերից»,-ընդգծում է վաճառող ընկերությունը: «Սա կատարյալ վայր է ընտանեկան հանգստի համար, վիլլայում կան բազմաթիվ տներ և այլ կառույցներ»,-ներկայացնում են ընկերության աշխատակիցները:
Գիբսոնը անշարժ գույք ունի նաև Մալիբուում, Մոնտանայում և Կոնեկտիկուտում (ԱՄՆ) և Ավստրալիայում: Բացի այդ, դերասանը Ֆիջիի մասնավոր կղզու սեփականատեր է: Մտադիր է արդյոք, Մելը վաճառել և այս սեփականությունը, թե ոչ, դեռ պարզ չէ: