Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը կարող է հռչակվել մեղրի հայրենիք: Այս մասին հայտարարել է Վրաստանի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Գիյա Տորտլաձեն՝ գյուղատնտեսության նախարար Զազա Գորոզիայի հետ հանդիպման ժամանակ:
Տորտլաձեի խոսքերով՝ գերմանացի գիտնականները Վրաստանի շրջաններից մեկում հայտնաբերել են մեղրով լի կերամիկական տարա. «Այդ մեղրը մոտավորապես 3700 տարեկան է, ինչը մեծապես գերազանցում է մինչ այժմ աշխարհում հայտնաբերված ամենահին մեղրի տարիքը: Մոտ ժամանակներս մենք ավելի ընդգրկուն տեղեկատվություն կհաղորդենք այս կապակցությամբ»:
Նշվում է, որ գերմանացի գիտնականներն հնագույն մեղրը Վրաստանում հայտնաբերել էին 2003 թվականին, Բորժոմիի շրջանում: