Իսպանական ամուսնական զույգը Կատալոնիայից գրանցել են իրենց գյուտի արտոնագիրը. հատուկ լողափային պայուսակ, որի մեջ կարելի է պահել իրերը լողալու ժամանակ: Գյուտարար են դարձել հրապարակախոս Ռաֆայել Գալեգոն և նրա կին Աննա Բոշը, ովքեր որոշել են պատրաստել այս սարքը, երբ ականատես են եղել արևայի ակնոցների գողության: Ռաֆայելն ու Աննան իրենց գյուտի առաջին էսքիզները ուրվագծել են անձեռոցիկի վրա, որը շուտով լույս կընծայվի:
Նոր հայտնագործությունը, որը անվանվել է «Bay-watch», պատրաստված է պլաստիկից և նախատեսված է անձնական օգտագործման փոքր իրերի պահպանման համար, օրինակ` արևային ակնոցները, սրբիչները, արևահարման քսուկները և բջջային հեռախոսները: Պայուսակը ամրանում է ավազին ներսից` հատուկ բահի միջոցով: Պահատուփը փակվում է բանալիով: Պայուսակը ավազից հանելու համար անհրաժեշտ է 20 կգ քարշի ուժ ունենալ: Դա բավականին ուժային աշխատանք է և ավելի դժվար է, քան պարզապես վերցնել ակնոցներն ու սրբիչը:
Գյուտարարները թողարկել են պահատուփի փորձնական խմբաքանակ և փնտրում են ներդրողերի մեծածավալ արտադրանքի համար: Նախնական հաշվարկներով` այս պայուսակը կարող է արժենալ 50 եվրո: Մինչ Ռաֆայելն ու Աննան սպասման մեջ են, նրանց նոր սարքը արդեն դարձել է Բարսելոնայի Մտքերի և հայտնագործությունների թանգարանի մշտական ցուցանմուշներից մեկը: