Եւրոպական «Խելացի սահմանը» կատարելագործվում է

Եվրամիության իշխանությունները որոշել են ներմուծել անձնագրային հսկողության ավտոմատ համակարգ, սահմաններին տեղաադրելով տուրնիկետներ: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրինության ղեկավար Ստեֆանո Մանսերվիզին:

«Գրանցված ուևոր» անվանումը ստացած նոր համակարգը կպարզեցնի մուտքը Եվրոպա կենսաչափական անձնագրեր ունեցողների համար՝ կենսաչափական անձնագիր ունեցող մարդը կկարողանա սահմանն անցնել «ինչպես մետրոյում»: Այս նախաձեռնությունը «Խելացի սահման» (Smart Border) ավելի լայն ծրագրի մի մասն է, հայտնում է Ինտերֆաքսը:

Անձնագրային ավտոմատ ստուգման համակարգն արդեն փորձարկվել է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում և Հոլանդական Ամստերդամի «Սհիպհոլում», հայտնում է Ինտերֆաքսը: / PanArmenian.net

You might also like