Չինական ռեստորանը իր այցելուներին կերակրում է մկնային ուտեստներով: Հաստատությունը գտնվում է Գուանդուն նահանգում: Ըստ «Փաստարկներ և փաստեր»-ի` խոհարարները օգտագործում են բացառապես վայրի կրծողների միս, որոնց որսում են ոչ քաղաքային գոտում: Ռեստորանի սեփականատեր Վան Շենը վստահ է, որ մկան միսը համարվում է չափազանց առողջ սնունդ:
Կրծողների դելիկատեսները ավելի թանկ արժեն, քան խոզի կամ հավի մսից պատրաստված կերակուրները: Այնուամենայնիվ, ռեստորանի հյուրերը նախընտրում են պատվիրել հենց «մկնային» ուտեստներ: Այցելուներից մեկի խոսքերով` նա այցելում է այս հաստատություն վերջին տասը տարիներին: Այդ ընթացքում տղամարդը պարզել է, որ տապակած և շոգեխաշած մկները «միանման համեղ են»: Ռեստորանի հյուրերը պնդում են, որ այդ դելիկատեսները երբեք մարսողության խանգարման պատճառ չեն դարձել: