Հյուսիսային Դաքոթայի Մեդորա քաղաքում որոշել են զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել նոր տեսարժան վայրով` կախաղանով. հայտնում է The Telegraph-ը: Քաղաքի քաղաքապետ Դուգ Էլիսոնը (Doug Ellison) քաղաքային նախագծերի կոմիտեին խնդրել է թույլատրել նոր տեսարժան վայրի` կախաղանի կառուցումը:
Քաղաքային հատակագծման հանձնաժողովը կքվեարկի քաղաքապետի առաջարկի օգտին: Հարկ է նշել, որ այդ գաղափարը զարմացրել է նրանց: Քաղաքապետի խոսքերով, երբ իր մտահաղացումը բարձրաձայն հայտնել է, հանձնաժողովի անդամները հինգ վայրկյան լռությունից հետո մտածել են, որ ամենայն հավանականությամբ դա կատակ է: Մեդորա քաղաքը հիմնադրվել է 1883 թվականին: Բազմաթիվ զբոսաշրջիկներ այցելում են Մեդորա, որպեսզի լինեն Theodore Roosevelt National Park-ում, 19-րդ դարի Chateau de Mores ամառանոցում, զբաղվեն որսորդությամբ, կամ էլ ներկա գտնվեն Medora Musical երաժշտական փառատոնին:
Քաղաքապետի կարծիքով` նոր տարօրինակ տեսարժան վայրի ի հայտ գալով ավելի կզարգանա քաղաքի զբոսաշրջությունը: Կախաղանի շինարարության համար անհրաժեշտ սարքավորումները ձեռք կբերեն աճպարարության սարքավորումներ մատակարարողներից. իրականում այն ոչ ոքին ոչ մի վնաս չի պատճառի: