Թուրքական Anadolu լրատվական գործակալությունն իր կայքի գլխավոր էջում տեղադրել է «Պատմական Անին սպասում է հյուրերին» (Historical Ani waits for visitors – Ani antik sehri) վերնագրով հայտարարություն՝ ներկայացնելով նաեւ Անի ավերակների հայկական եկեղեցիների մի քանի լուսանկարներ։
Գովազդային բնույթի հայտարարության մեջ նշվում է, որ Մետաքսի ճանապարհի վրա գտնվող Անին ժամանակին հանդիսացել է առեւտարական կարեւոր խաչմերուկներից մեկը, որը կրում է մի շարք քաղաքակրթությունների հետքեր։
Սակայն հայտարարության մեջ չկա ոչ հայ, ոչ էլ՝ Հայաստան անունները։
Հիշեցնենք, որ Անիում կանգուն մնացած հայկական շինություններից ոչ մեկի դիմաց տեղադրված ցուցանակների վրա չկա հայ կամ Հայաստան գրությունը։
Օրինակ՝ Գագկաշենի ցուցանակի վրա գրված է. «Կառուցվել է Գագիկ թագավորի կողմից» եւ ոչ մի խոսք թե ո՞ր երկրի թագավորն է եղել Գագիկը։ / News.am