BBC գործակալությունը տեղեկացնում է, որ Բրազիլիայի կառավարությունը Ֆուտբոլի 2014թ. Աշխարհի առաջնության նախաշեմին հատուկ միջոցներ կձեռնարկի երկրի տարածքում գործող սեքս-տուրիզմը գովազդող բոլոր կայքերը փակելու համար:
Կառավարական հատուկ հանձնաժողովը հաստատել է էրոտիկ կամ պոռնոգրաֆիկ բնույթի 2000 կայքերը, որոնք նաև ցուցադրում են զբոսաշրջային կազմակերպությունների պաշտոնական տարբերանշաններ:
Բրազիլացի պաշտոնյաների խոսքերով` վիճելի նյութեր պարունակող կայքերի մեծ մասն արդեն անհասանելի են:
Փորձագետները վստահ են, որ մինչև Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը Բրազիլիան կձեռնարկի բավարար միջոցներ վիճահարույց էրոտիկ բովանդակությամբ կայքերը փակելու համար: / ԹԵՐԹ.am