Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում, Ի. Ֆրանկոյի անվան ունիվերսալ գիտական գրադարանում ապրիլի 6-ին կբացվի հայկական հրատարկությունների ցուցահանդես` նվիրված հայ գրատպության 500-ամյակին: Այդ մասին Analitika.at.ua -ին հայտնել է Ղրիմի հայկական միության փոխնախագահ Վահան Վերմիշյանը:
Նրա խոսքով` ցուցահանդեսում կներկայացվեն բացառիկ հայկական հրատարկություններ, ինչպիսիք են, օրինակ, 1851թ. Կոստանդնուպոլսում հրատարակված «Աստվածաբանական հարցերի մեկնաբանությունը», 1872թ. Երուսաղեմում հրատարակված «Հայ առաքելական եկեղեցու պատմությունը», Թբիլիսիում 1903թ. հրատարկված Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների ժողովածուն եւ այլն:
Բացի այդ, կներկայցվեն XX դարի բացառիկ գրքեր, Ղրիմի հայկական միության կողմից հրատարակված թերթեր եւ ամսագրեր, հայկական մանրանկարչության պատճեններ եւ այլն:
Միջոցառմանը նախատեսվում է Ղրիմի Ինքնավար Հանրապետության կրթության եւ գիտության, մշակույթի եւ երիտասարդության նախարարների, գիտական շրջանակների, ազգային-մշակութային հանրության, Ղրիմի հայ գրողների միության, Ղրիմի հայ երիտասարդության կոմիտեի անդամների և Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը: / Աղբյուրը` News.am