Իսպանացի մարմնավաճառները գործադուլ են անում բանկիրների դեմ

Իսպանիայում լյուքս մարմնավաճառները գործադուլ են հայտարարել` բողոքելով բանկիրների դեմ: Նրանք հրաժարվում են սպասարկել բանկիրներին այնքան ժամանակ, քանի դեռ վերջիններս վարկային գիծ չեն տրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին:

Իսպանացի բանկիրները ստիպված են լյուքս մարմնավաճառների ծառայություններից օգտվել` ներկայանալով որպես ինժեներ կամ ճարտարապետ, սակայն հազարից մեկին է հաջողվում խաբել մարմնավաճառներին, քանի որ միայն բանկիրները կարող են մեկ ժամվա ծառայության դիմաց 300 եվրո վճարել:

Մադրիդի լյուքս սեքս-ծառայությունների ասոցիացիան, որը և կազմակերպել է արշավը, հայտարարություն է տարածել. «Մենք միակն ենք, որ ունենք բանկային ոլորտի նկատմամբ ճնշում գործադրելու իրական հնարավորություն: Արդեն երեք օր է` ինչ գործադուլ ենք անում, պատկերը վկայում է, որ նրանք շուտով տեղի կտան մեր պահանջներին»:

Հինգշաբթի Իսպանիայում համազգային գործադուլ է հայտարարված` ուղղված տնտեսական սահմանափակումների վերաբերյալ կառավարության ծրագրերին:

You might also like