Շտանսերհորն լեռան վրա (Stanserhorn, 1898 մետր) Շվեյցարիայի Նիդվալդեն կանտոնում 2012 թվականի մայիսին կհայտնվի աշխարհի առաջին երկհարկանի բաց տանիքով CabriO կաբրիո-հեռախցիկ. այս մասին հայտնում է Travel.ru կայքը: CabriO-ն հնարավորություն կտա զբոսաշրջիկներին ոչ միայն հիանալ Ալպյան լեռներով և լճով, այլև հիանալի լուսանկարներ անել` ի հիշատակ այդ ուղևորության: Խցիկը կտեղավորի 37-60 հյուրերի: Վատ եղանակներին այն կծածկվի:
Շտանս քաղաքից` կանտոնի մայրաքաղաքից դեպի Շտանսերհորն լեռը 24-րոպեանոց ուղևորությունը կազմված է երկու մասից: Սկզբում զբոսաշրջիկները բարձրանում են պատմական լարային ճոպանուղիով, որը կառուցվել է 1893 թվականին: Այնուհետև կայարանում այն փոխարինում են արդեն սովորական ճոպանուղիով, որի տեղում էլ հենց կտեղադրվի կաբրիո-հեռախցիկը: Իսկ լեռան գագաթին զբոսաշրջիկներին սպասում է տեղական տեսարժան վայրը` Rondorama պտտվող ռեստորանը, որտեղ կարելի է համտեսել շվեյցարական խոհանոցի ուտեստներ:
Երկկողմանի ուղևորության արժեքը կազմում է 68 ֆրանկ (շուրջ 55 եվրո): 6-16 տարեկան երեխաների տոմսը մեկ ուղեկցողի հետ կարժենա տոմսի գնի 1/4-ը: Նույն գումարը կպահանջվի նաև չորքոտանի ընկերոջը տեղափոխելու համար: