Քիմ Քարդաշյանը ցանկանում է Բեքհեմների պալատը վերածել հյուրանոցի

Քիմ Քարդաշյանը, ով որոշել է տեղափոխվել Մեծ Բրիտանիա, մտադիր է ձեռք բերել Բեքհեմների առանձնատունը, որը վերջերս նրանց կողմից հանվել է վաճառքի:

Քիմ Քարդաշյանը ցանկանում է Բեքհեմների պալատը վերածել հյուրանոցիՆերկայումս ռեալիթի-շոուի հայազգի աստղ Քարդաշյանն արդեն պայմանավորվել է անշարժ գույքի գործակալների հետ, որոնք աչքի տակ պետք է ունենան Beckingham պալատը:

Հայտնի է, որ Բեքհեմներն իրենց առանձնատունը վաճառում են 28 մլն ԱՄՆ դոլարով: Բացի երկու լողավազաններից, մարզասրահից, Beckingham առանձնատունն ունի ուղղաթիռի հրապարակ, ձիանոց եւ գոլֆի հրապարակ, հաղորդում է Raut.Ru-ն:

Որոշ տվյալներով, Քարդաշյանը պատրաստվում է առանձնատան մի քանի սենյակներ վարձով տալ եւ այն վերածել հյուրանոցի: Ընդ որում, պալատի այցելուները կլինեն ոչ թե հասարակ զբոսաշրջիկները, այլ աստղային զույգի երկրպագուները: / News.am

You might also like