Ինչպես են զբոսաշրջիկները ստանում ցանկալին

Հանգստի ժամանակ զբոսաշրջիկների մոտ առաջանում են դժգոհություններ և պահանջներ` երբեմն օբյեկտիվ, երբեմն` ոչ այնքան. դա զբոսաշրջության ոլորտի անբաժանելի մասն է կազմում: Եվ  այս խնդիրների լուծումն էլ  ամեն մեկը գտնում է յուրովի:

Տուրիզմի գծով փորձագետ գերմանացի Կարլ Բորնը պատմել է, թե ով  և ինչպես է գործում:

«Ցավոք, գերմանացիները առավել  հաճախ են բողոքողի դերում հայտնվում, ընդ որում` բավականին անհեթեթ բողոքներով»,- նշում է փորձագետը: Օրինակ` գերմանացի զբոսաշրջիկը Արևմտյան Աֆրիկայում փորձել է շոյել կոկորդիլոսին, բայց կենդանուն դա դուր չէր եկել: Չնայած դրան` կենդանին որևէ վնաս չէր պատճառել զբոսաշրջիկին: Տուն վերադարձած զբոսաշրջիկը դատի է տվել տուրիստական ընկերությանը, քանի որ , իր կարծիքով, իրեն պետք է զգուշացնեին, որ կենդանուն շոյել չի կարելի: Սակայն դատավորը այլ կարծիքի է եղել: «Նման տարրական բան հասկանալու համար ձեզ մասնագետ պետք չէ»,- նշել է դատավորը` մերժելով հայտը:

Օրինակ` այլ համար տեղափոխվել ցանկացող իտալացի զբոսաշրջիկը կգովաբանի հյուրանոցի աշխատակազմին և կժպտա: Շվեյցարացին կմտածի որևէ առողջական խնդիր, որի համար կխնդրի փոխել իր համարը: Իսկ գերմանացին այս ու այն կողմ ընկնելու փոխարեն միանգամից կասի. «Եթե չփոխեք համարը, ես ձեզ դատի կտամ»:

«Հենց այս պատճառով նմանատիպ խնդիրները ամենահեշտը լուծվում են իտալացիների մոտ, հետո` շվեյցարացիների: Սակայն գերմանացիների խնդիրները, ի վերջո, նույնպես լուծվում են», -նշում է նա:

Փորձագետը նշում է, որր Գերմանիայի բնակիչների նման ագրեսիվ վարքը բացատրվում է նրանով, որ նրանք շատ լավ են ծանոթ իրենց իրավունքներին: Դրա մեղավորը, այսպես կոչված, ֆրանկֆուրտյան աղյուսակն է: Այնտեղ նշված են տոկոսները, որոնք  կարող են հատուցվել  տուրիստական ոլորտի ծառայությունների թերությունների համար:

«Շատ գերմանացիներ վստահ են, որ այդ աղյուսակը օրենքն է, քանի որ այն կազմված է մոտավոր կողմնորոշման համար արտասահմանում հանգստանալիս: Գերմանական Bild  պարբերականը ամեն տարի տպագրում է այդ աղյուսակը , և շատ զբոսաշրջիկներ տանում են այն իրենց հետ հանգստի», -նշում է Կարլ Բորնը:

Փորձագետը նշում է, որ նման դեպքերում խնդիր է դառնում նաև օտար լեզուների իմացությունը, որի շնորհիվ  ոչինչ չի խանգարում զբոսաշրջիկներին զանգահարել ոստիկանություն կամ տուրիստական ընկերություն:

You might also like