Գերմանական Deutsche Welle հանդեսը ուսումնասիրել է Թուրքիայի զբոսաշրջային ոլորտը և եկել այն եզրահանգման, որ դրա վրա մեծապես բացասական ազդեցություն են ունենում արտաքին քաղաքական զարգացումները:
Մասնավորապես, նվազում է Թուրքիայի հետ խնդիրներ ունեցող երկրներից զբոսաշրջիկների ներհոսքը: Դա վերաբերում է Ֆրանսիային, Իսրայելին, Սիրիային և Իրանին:
2012-ի հունվարին Ֆրանսիայից Թուրքիա է ժամանել 21,582 զբոսաշրջիկ, երբ նախորդ տարվա նույն ամսին այդ ցուցանիշը կազմել է 23,092: Այսպիսով, գրանցվել է ֆրանսիացի զբոսաշրջիկների ներհոսքի 6.5 տոկոսանոց անկում: Հունվարին Իսրայելից ժամանած զբոսաշրջիկների թիվը նվազել է 23%-ով:
Նախորդ տարվա հունվարին Սիրիայից Թուրքիա էր ժամանել 64,000 զբոսաշրջիկ, իսկ այս տարվա հունվարին այդ ցուցանիշն անկում է ապրել 16.69%-ով՝ նվազելով մինչև 53,000-ի: Իրանի Իսլամական Հանրապետությունից զբոսաշրջիկների թիվը մեկ տարում նվազել է 17.85%-ով:/ 1in.am