Հուշարձանը, նվիրված աշխահի բոլոր սիրահարներին, բացվել է Սիցիլիայի հին Սավոքա (Savoca) քաղաքում, որն Իտալիայում ունի «արվեստի քաղաք» պաշտոնական կարգավիճակը: Հայտնի իտալացի քանդակագործ Նինո Ուկինոյի (Nino Ucchino) աշխատանքը, որը կրում է անսովոր ComalAmore անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է «ԻնչպեսՍեր», իրենից ներկայացնում է չորս մետր երկարությամբ և վեց մետր լայնությամբ պողպատե կեմպոզիցիա, որը պատկերում է երկու համբուրվող երիտասարդների: Հուշարձանի մեծ մասը կազմում են իրար մեջ անցկացրած պողպատե ձողերը, որի վրա նորապսակները կամ սիրահարները կարող են ամրացնել «սիրո կողպեքը», ինչը խորհրդանշում է սիրո ամրությունը և իրենց հարաբերությունների անբեկանելիությունը:
«Սիրո կողպեքը» կամուրջներին, այգիների ճաղավանդակներին և փողոցի լուսարձակներին ամրացնելու ռոմանտիկ ավանդույթը ստեղծվել է 2004 թվականին` այն բանից հետո, երբ հայտնի գրող և սցենարիստ Ֆեդերիկո Մոչիան (Federico Moccia) այդ արարողությունը մանրամասնորեն նկարագրեց իր «Երեք մետր երկնքից վեր» գրքում, որը մեծ հաջողություն է վայելում իտալացի երիտասարդների շրջանում: Վեպը թարգմանվել է բազում լեզուներով, իսկ նրա տպաքանակը հասել է 1.8 միլիոնի: Հորինված պատմությունը իսկապես ստացավ աշխարհասփյուռ ճանաչվածություն և «սիրո կողպեք» ամրացնելու սովորությունը դարձավ իրականություն աշխարհի մի շարք երկրներում:
Քաղաքի ընտրությունը կանգ առավ Սավոքայի վրա, որովհետև հենց այստեղ է նկարահանվել «Կնքահայրը» լեգենդար ֆիլմի սիցիլիական կադրերը, այդ թվում` Մայքլ Կարլեոնեի և Ապոլլոնայի սիրո և ամուսնության դրվագները: