Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի NORML ակումբում տեղադրվել է մարիհուանայի ավտոմատ մեքենա, որի միջոցով 20$ արժեքով հնարավոր էր գնել մեկ ամբողջական գլանակ, որը պարունակում էր 1 գրամ մարիհուանա, հայտնում է Fairfax NZ News գործակալությունը:
NORML ակումբի ներկայացուցչի խոսքերով, մեքենան մեծ մասսայականություն է վայելում և ակումբի բազմաթիվ հաճախորդներ արդեն օգտվել են նրանից: Ինչպես հայտնում է The Daily Telegraph-ը, Նոր Զելանդիայում մարիհուանայի կիրառումը արգելված է օրենքով և պատժվում է տուգանքներով կամ մեկուսացմամբ: Սակայն այս մեքենային ոչ ոք չի կարող մեկուսացնել և տուգանել, քանի որ այն մարդ չէ, ով կզբաղվեր մարիհուանայի առևտրով:
Այնուամենայնիվ, ինչպես հայտնում է Agense France-Presse գործակալությունը, նորզելանդական ոստիկանությունը Օքլենդում առգրավել է մարիհուանայի ավտոմատ մեքենան The Daktory ակումբից: Գործակալության տվյալներով, ռեյդը տեղի է ունեցել 2012թ. մարտի 22-ի երեկոյան, այն բանից հետո, երբ տեղական մամուլում տարածվեցին նորզելանդական ակումբերում տեղադրված մարիհուանայի ավտոմատների մասին:
Ոստիկանության կողմից անցացված գործողությունների արդյունքում ոչ միայն կոնֆիսկացվել է ավտոմատ մեքենան, այլև ձերբակալվել են չորս անձինք և առգրավվել 27.000 նորզելանդական դոլար, ինչպես նաև մոտ 700 գրամ մարիհուանա:
Այսպիսով, մեծ հռչակ վայելով ավտոմատ մարիոհւանաներն այնքան էլ երկար կյանք չունեցան Նոր Զելանդիայում: