Հսկա շիկահերը լողում է Համբուրգում

Համբուրգի Բինենալստեր լճի ջրերում օգոստոսի 2-ից կարելի է հանդիպել լողացող շիկահերի հսկա արձան: Քանդակը պատրաստված է պենոպոլիստիրոլից: Այն պատկերում է կնոջ` գրեթե ամբողջովին ծածկված ջրով: Լճի մակերևույթին երևում է միայն նրա ճերմակ գլուխը` շպարված շուրթերով և աչքերով, և մերկ ծնկները:

«Շիկահերը», որին պաշտոնապես անվանում են  «Հսկա ջրահարս», ունի 30 մետր բարձրություն և կշռում է շուրջ երկու տոննա: Այն ստեղծվել է  գովազդային մասնագետ Օլիվեր Վոսի  (Oliver Voss) նախաձեռնությամբ:

Անսովոր քանդակը, ըստ հեղինակի ծրագրի, պետք է ցույց տա, որ Համբուրգը հանդիսանում է անսովոր մտածողությամբ  ստեղծագործող մարդկանց քաղաք: Սակայն ջրահարսին տեսնել ցանկացողները պետք է շտապեն: Համբուրգյան լճի ջրերում քանդակը կմնա ընդամենը տասը օր:

You might also like