Դուբայում արգելել են կերակրել թափառող կենդանիներին

ԱՄԷ-ում (Արաբական Միացյալ Էմիրություններ) Դուբայ քաղաքի իշխանությունները արգելել են անտուն կենդանիներին կերակրել: Նոր օրենքը խախտողները կտուգանվեն 200 դիրհամով (մոտավորապես  55 դոլար). հայտնում է «Ռուսական էմիրաթները»:  Առողջապահության դեպարտամենտի աշխատակիցների տվյալներով` թափառող կենդանիները իրենցից վտանգ են ներկայացնում բնակչության առողջությանը. դրանք  հիվանդության վարակի տարածման պատճառ  կարող են լինել:

Իսկ նրանք, որոնց կերակրում են, կարող են ակտիվորեն բազմանալ: Էմիրություններում հատկապես շատ են թափաառող կատուները: Քանի դեռ իշխանությունները կոչ են անում չկերակրել փողոցային կենդանիներին, անասնաբուժական կենտրոնի ծառայողները բռնում են կատուներին  և ամլացնում են, որպեսզի դադարեցնեն   դրանց վերարտադրությունը:

You might also like