Աշխարհում ամենաերկար, Գինեսի ռեկորդակիր, ուղևորատար հետադարձելի Տաթևի «ՏաԹևեր» ճոպանուղին մարտի 1-ից անցել է գարնանային ռեժիմի և ուղևորափոխադրումներ է իրականացնում ամենօրյա աշխատանքային գրաֆիկով:
Մարտի 20-ից մարտի 31-ը ճոպանուղում կգործի 10% զեղչ բոլոր երկկողմանի և միակողմանի տոմսերի համար:
Ճոպանուղին ըստ գործող 10:00–18:00 ժամային գրաֆիկի կանոնավոր ուղևորափոխադրումներ է իրականացնում շաբաթական 6 օր` բացառությամբ երկուշաբթի (պրոֆիլակտիկ) օրվանից:
Տաթևի Ճոպանուղու երկարությունը 5,7 կմ է, իսկ ամենաբարձ կետը 330 մետրն է: Հալիձորից միջնադարյան Տաթևի վանք միակողմանի ուղղությունը տևում է 11 րոպե: «Տաթևերը» հոկտեմբերի 23-ին Գինեսի ռեկորդների գրքում պաշտոնապես գրանցվել է որպես աշխարհի ամենաերկար ուղևորափոխադրող ճոպանուղի:
«Տաթևերը» խթանում է զբոսաշրջիկների ներհոսքը և բարձրացնում հայկական համայնքների սոցիալական մակարդակը:
Տիգրան Ղազարյան. «Ճոպանուղու ներձակա 6 համայնքների մոտավորապես 60 ընտանիքներ այսօրվա դրությամբ ունեն կայուն եկամուտ, որը մարզում միջինից բարձր է»: / Աղբյուրը` PanArmenian.net