Մեծ Բրիտանիա. Բուքինգեմյան պալատը Օլիմպիադա-2012-ի ժամանակ փակ կլինի այցելությունների համար

Թագուհի Էլիզավետա  II-ը այս ամառ Բուքինգեմյան պալատում կընդունի Օլիմպիական կոմիտեի պաշտոնյաներին և օտարերկրացի ականավոր հյուրերի, իսկ այցելուների համար այն ժամանակավորապես փակ կլինի. այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Թագավորական հոբելյանը համընկավ Լոնդոնում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի հետ: Այս տարի Մեծ Բրիտանիան նշում է թագուհու կառավարման հոբելյանը, և դրա հետ կապված, մի շարք միջոցառումներ են նախատեսվում: Սակայն, չնայած լարված գրաֆիկին, Ելիզավետա թագուհին և Էդինբուրգի Դուքսը համաձայնվել են իրենց նստավայրում ընդունել բարձրաստիճան հյուրերին և պաշտոնյաներին: Ընդունելությունները կանցկացվեն պետական դահլիճներում, որոնք սովորաբար բաց են այցելուների համար հուլիսի ընթացքում: Պալատը փակ կլինի այցելուների համար երեք շաբաթ անվտանգության նկատառումներով: Բուքինգեմյան պալատը հանրության համար բաց կլինի հունիսի 30-ից հուլիսի 8-ը:

You might also like