Արտասահման ճանապարհորդելու ընթացքում բոլորը փորձում են ծանոթանալ այլ երկրների խոհանոցին, համտեսում են նոր ուտեստներ: Սակայն հաճախ է պատահում, որ սխալ ընտրված վայրը կամ մթերքը բերում են սննդային թունավորման:
«Father of the House» խորհրդարանի հասարակական պալատի երեց Սեր Պիտեր Տապսելը (Sir Peter Tapsell) մի անգամ Ելիզավետա թագուհուն հարցնում է, թե ինչպես է նա խուսափում հիվանդանալուց 50 000 մղոն ճանապարհ անցնելու դեպքում:
Նույնիսկ ամենաանհյուրընկալ կլիմայով երկրներում անվտանգ ճանապարհորդելու թագավորական գաղտնիքը, պարզվում է աղցաններ, ծովամթերք (խեցեմորթ) և ձմերուկ չուտելն է. այս մասին հայտնում է Daily Mail-ը:
«Իհարկե, թագուհուն հաջողվում է խուսափել խնդիրներից` շնորհիվ իր ամուր առողջության»,-մեկնաբանում է Սեր Պիտերը: Ելիզավետա թագուհին շատ է ճանապարհորդում: 1953 թվականին Էդինբուրգի դուքսի ուղեկցությամբ նա անցել է 53. 000 մղոն ճանապարհ, իսկ 1977 թվականին` ամուսնական կյանքի 25-րդ տարում` 56.000 մղոն: