Մերկ ակցիա` Պերուի հեծանվասպորտի զարմացման համար

Մի քանի հարյուր մերկ հեծանվորդներ 2012թ. մարտի 10-ին 11 կիլոմետր են անցել Պերուի մայրաքաղաք Լիմայի փողոցներով: հեծանվային մերկ ակցիայի մասնակիցներն այս կերպ իրենց բողոքն են արտահայտել ընդդեմ Պերուի կառավարության, որը չի սատարում հեծանվային սպորտը: Մերկ հեծանվորդներից շատերն իրենց մարմնի վրա գրել էին՝ «Ես սիրում եմ կյանքը», «Հարգի՛ր իմ հեծանիվը» կարգախոսները:

Ակցիայի կազմակերպիչ և Հեծանիվների միության նախագահ Օկտավիո Սեգարայի խոսքերով՝ վարորդները իրենց մեքենաները վարում են հեծանվորդների ուղղությամբ` առաջացնելով վթարներ, իսկ վթարից հետո անգամ օգնություն չէին ցուցաբերում:

Լիմայում նման ակցիա է կազմակերպվում արդեն յոթերորդ անգամ: Peru21-ի տեղեկատվության համաձայն՝ ակցիային մասնակցել է ավելի քան 200 հեծանվորդ:

Բողոքի նմանատիպ ակցիաներ 2004 թ. կազմակերպվել են նաև Կանադայում և Իսպանիայում: Ակցիայի մասնակիցներն այս կերպ ցանկանում են արտահայտել իրենց համոզմունքը, թե որքան առողջարար ու տնտեսող է տրանսպորտի այս տեսակը:

You might also like