Մարտին սպասվելիք իրադարձությունները

Եկավ գարունը և մարտը կուրախացնի զբոսաշրջիկներին հետաքրքիր միջոցառումներով ողջ աշխարհում: Cheapflights.co.uk  կայքը ներկայացնում է զբոսաշրջիկների համար մարտին կայանալիք առավել հետաքրքիր միջոցառումների ժամանակացույցը:

Հնդկաստան, Մումբայ` Holi, մարտի 8: Holi-ն գույների փառատոն է Մումբայում, որը համապատասխանում է գարնան գալստյանը:

Հարավաֆրիկյան Հանրապետություն, Քեյփթաուն` Carnival, մարտի 17: Ամեն տարի երրորդ ամսվա 17-րդ օրը Քեյփթաունի կենտրոնում` Long Street-ում անցկացվում է դիմակահանդես , որին մասնակցում են շուրջ  2 000 պարողներ: Սա ամենաուրախ, գունազարդ և աղմկոտ գիշերն է տարվա մեջ:

Իտալիա, Հռոմ` Festa di San Giuseppe, մարտի 19: Իտալական խոհարարական տոն Հռոմում, որի ժամանակ ստիպված եք մոռանալ դիետայի մասին:

Ճապոնիա, Տոկիո` Hanami, – Tokyo (մարտի վերջին շաբաթը) : Hanami տոնը արդեն դարերի պատմություն ունի: Այն տոնում են մարտի վերջին-ապրիլի սկզբին: Բացառի թարգմանաբար նշանակում է «ծաղիկների դիտարկում»: Դա համընկնում է  բալենու ծաղկան ժամանակաշրջանի հետ, երբ ճապոնական ընտանիքները գնում եմ պարտեզ հիանալու բալենիներով: Տոկիոյում հատկապես սիրում են հավաքվել  Chidorigafuchi, որտեղ կարելի է վարձել նավակ և հիանալ սակուրայով:

You might also like