Double Eagle ոսկեդրամը կցուցադրվի Եվրոպայում

Աշխարհում ամենաթանկ ոսկեդրամը` 1933թ. թողարկված ամերիկյան «կրկնակի արծիվը», առաջին անգամ ցուցադրվել է Լոնդոնի «Goldsmith Hall»-ում: Սա մետաղադրամի առաջին ցուցադրությունն է Եվրոպայում: Այն 2002թ. Sotheby’s աճուրդի տան կողմից վաճառվել էր ավելի քան 7.5 մլն դոլարով:

Double Eagle ոսկեդրամը կցուցադրվի Եվրոպայում
Double Eagle ոսկեդրամը կցուցադրվի Եվրոպայում

1933թ. հատվել էր ընդամենը 445.5 հազար այդպիսի դրամ, սակայն տնտեսական ճգնաժամի` Մեծ դեպրեսիայի ժամանակ ԱՄՆ-ը հրաժարվեց ոսկեդրամների ստանդարտից:

Դեռ Թեոդոր Ռուզվելտի կողմից 20-րդ դարասկզբին նախաձեռնած մետաղադրամները այդպես էլ շրջանառության մեջ չմտան ու նորից ձուլվեցին: Աշխարհում պահպանվեցին երկու տասնյակից պակաս ոսկե «կրկնակի արծիվներ»: Դրանցից միայն մեկն է գտնվում մասնավոր հավաքորդի մոտ, մյուսները համարվում են ԱՄՆ գանձարանի սեփականությունը:

20-ից ոչ ավելի ոսկեդրամներ այդուհանդերձ «փրկվեցին» գողության հետևանքով: Դրանք ձեռք բերեց ոսկերիչ Իսրայել Սվիթը, որոնց մեծ մասը հետագայում վաճառեց մասնավոր անձանց: Դրանցից մեկը գնել է Եգիպտոսի թագավոր Ֆարուկ I-ինը (1920-1965թթ.): Հեղափոխության ժամանակ ամերիկյան հատուկ ծառայության աշխատակիցները առգրավել էին ոսկեդրամները: Դրանցից մեկը 1991թ. բաժին ընկավ բրիտանացի Սթիվեն Ֆենթոնին, ումից էլ հատուկ ծառայության աշխատակիցներն այն հետագայում բռնագանձեցին:

Դատական երկար քաշքշուկից հետո դատարանը վճռեց ոսկեդրամը վաճառել աճուրդում, իսկ գոյացած գումարը կիսել ԱՄՆ գանձարանի ու Ֆենթոնի միջև, ինչի հետևանքով էլ 2002թ. ոսկեդրամը հայտնվեց անհայտ հավաքորդի մոտ, որը դրա համար վճարեց 7.59 մլն դոլար:

Չնայած «կրկնակի արծիվներ» անվանմանը, դրամի վրա առկա է միայն մեկ արծիվ ու դրա արժեքը 20 դոլար էր: / 1in.am

Դրամը կցուցադրվի միայն երկու օր` մարտի 3-ին և 4-ին: