Այն քաղաքների վարկանիշային ցուցակը, որտեղ ապրում են ամենագեղեցիկ և նորաձև տղամարդիկ, կազմվել է փորձագետների կողմից հատուկ Travelers digest ամսագրի համար: Թոփ 10-ը գլխավորում է Ստոկհոլմի տղամարդիկ, նրանց ճանաչել են ամենագեղեցիկը, սեքսուալը և նորաձև հագնվողը: Հեղինակների կարծիքով` նրանք, ինչպես ոչ ոք, կոտրում են շվեդների սառնության և անհասանելիության մասին առասպելները և մարմնավորում են հոգևոր ջերմություն` իրենց ֆիզիկական հիանալի տվյալներով և հագնվելու յուրահատուկ ճաշակով: Երկրորդ տեղում Նյու-Յորքն է, որտեղ, հեղինակների կարծիքով, տղամարդիկ գրավում են միանգամից և ամեն ինչով:
Ամստերդամը հատնվել է երրորդ հորիզոնականում` իր տղամարդկանց բացության և արագ արձագանքելու կարողության, ինչպես նաև` քաղաքի ռոմանտիկ, նեղ փողոցների շնորհիվ: Չորրորդ հորիզոնականում Լիսաբոնի բնակիչներն են, ովքեր միշտ պատրաստ են գրավել կանանց սրտերը «հին, ընտանեկան արժեքներով»: Բուենոս Այրեսը ցուցակի հինգերորդ հորիզոնականում է. արգենտինական տանգոյի մայրաքաղաքը դեռևս անտարբեր չի թողել որևէ կնոջ:
Վեցերոդ տեղում Սիդնեյն է: Տեղացի տղամարդիկ իսկապես սերդինգի և դայվինգի մասնագետներ են, գրավում են կանանց թեթև էքստրիմով, լավ եղանակով և արևով: Մադրիդը յոթերորդ տեղում է: Նրա տղամարդիկ խոստանում են կանանց հմայք և կիրք: Ութերորդ հորիզոնականում Բեռլինն է: Նրա բնակիչները միշտ պատրաստ են արկածների, ընդ որում` ինտելեկտուալ բաղադրիչներով: Իններորդ տեղում հայտնվել է Միլանը` համաշխարհային նորաձևության մայրաքաղաքը` իր ռոմատիկ տրամադրվածությամբ տղամարդկանցով: Զբոսաշրջուհիների համար ամենացանկալի երկրների տասնյակը եզրափակում է Թելավիվը: Փորձագետների կարծիքով` այս իսրայելական քաղաքում ապրում են աներևակայելի գրավիչ, ֆիզիկական լավ տվյալներով և լավ տրամադրվածությամբ տղամարդիկ: