Lonely Planet ուղեցույցը ներկայացնում է ամենահամեղ ուտեսները, որոնք կարելի է գնել փողոցում` The World’s Best Street Food: Guardian Richard Johnson մասնագետը ներկայացնում է, թե որտեղ կարելի է համտեսել այդ ուտեստները Մեծ Բրիտանիայում:
Բիրմա` Mohinga. Բիրմայում ամենահամեղ ուտեստը, որը կարելի է գնել փողոցի կրպակներից Mohinga-ն է` բացառիկ բաղադրիչներով ապուր: Այն կարելի է գնել Բիրմայի ցանկացա քաղաքի փողոցներում: Ռանգունում քաղաքի գլխավոր «փողոցի համը» համարվում է Myaung Mya Daw Cho-ն: Մեծ Բրիտանիայում բիրմանյան ապուրն ու այլ ուտեսներ կարելի է համտեսել Լոնդոնի The Mandalay ռեստորանում:
Վիետնամ` Banh mi . Banh mi-ն աշխարհի լավագույն սենդվիչ է, ավելի լավը, քան Հռոմի, Կոպենհագենի կամ Նյու Յորքի սենդվիչները, և այն վաճառվում է Վիետնամի փողոցներում: Թարմ հացը, խոզապուխտը կամ հավի միսը տեղական համեմունքներով ու կծու սոուսով կամ մայոնեզով: Մեծ Բրիտանիայում հայտնի սենդվիչները և ոչ միայն կարելի է համտեսել London’s Broadway շուկայում, որտեղ վիետնամյան ուտեսները պատրաստում են Հանոյից արտագաղթած Էն և վան ընկերները:
Հնդկաստան, Դելի` Daulat ki chaat. Daulat ki chaat-ը քաղցր աղանդեր է, յուրահատուկ կաթնային պուդինգ` գետնանուշով և զաֆրանով: Մեծ Բրիտանիայում այն կարելի է համտեսել Manjit’s Kitchen-ում(manjitskitchen.com):
Թայլանդ` Phat Kaphrao. Phat Kaphrao-ն միս կամ թրչնամիս է տապակած համեմունքներով և սոուսով, սխտորով, չիլի պղպեղով և մատուցվում է բրնձով կամ տապակած հավկիթով: Մեծ Բրիտանիայում ուտեստը կարելի է համտեսել Jackie Kearney-ի ` MasterChef խոհարարական շոուի ֆինալիստի և Մանչեստրի ռեստորանի սեփականատիրոջ մոտ:
Բոսնիա և Հերցեգովինա` Burek. Burek-ը այստեղի փողոցներում սովորական ուտեստ է. մսով, պանրով, համեմունքներով հաց: Բրիտանիայում այն կարելի է համտեսել Moorish Feasts-ում (moorishcatering.co.uk):
Մարոկկո` Sfenj. Sfenj -ը կարելի է համեմատել ֆրանսիական կրուասանների հետ, որն ուտում են առավոտյան և երեկոյան: Գլաստոնբերի Moorish Feasts-ում կարելի է համտեսել արևելյան այս ուտեստը:
Հարավաֆրիկյան Հանրապետություն` Walkie-talkies` տապակած հավի ոտքեր: Արևելյան Յորքշիրի Keighley-ում կա աֆրիկյան ռեստորան` Hazvineyi Mapungwana of Shekinah African Food (shekinahafricanfood.co.uk):
Մեքսիկա` Tamales. Tamales-ը մսով կամ թռչնամսով եգիպտացորենի տեևների ռուլետն է: Լոնդոնում Տամալեսը կարելի է համտեսել London’s Flaming Cactus-ում (flamingcactus.co.uk), որտեղ այս ամառ կանցկացվի փառատոն այս և այլ ուտեստներով:
Գանա` Red red. Red red -ը միաժամանակ տաք, քաղցր և կծու ուտեստ է: Կարմիր լոբի բանանով և zomi-ով (կարմիր արմավենու յուղ), որն ունի ընկույզի համ, սխտորով և իլի-պղպեղով: Կոնդոնում այն կարելի է համտեսել Adwoa Hagan-Mensah-ում jollofpot.co.uk:
Գերմանիա` Currywurst . Currywurst-ը նրբերշիկ է տոմատի սոուսով: Շատերը նախընտրում են այն հնդկական համեմունքներով և կարտոֆիլով: Մեծ Բրիտանիայում այն վաճառվում է մի շարք գերմանական ռեստորաններում: