Սլովակիայում Չակ Նորիսի անունով կամուրջ կհայտնվի

Սլովակիայում կարող է հայտնվել կամուրջ` ամերիկացի հայտնի դերասան Չակ Նորիսի անունով: Նոր հետիոտնային և հեծանվային կամուրջը, որն անցնում է Միրովա գետի վրայով, հիմա դեռևս կառուցման փուլում  է: Այն կմիավորի Սլովակիան և Ավստրիան: Սլովակիայում անցկացվում է ինտերնետ-քվեարկություն, որպեսզի ընտրեն կամուրջի անվանումը:

Դեռևս քվեարկության արդյունքում առաջատարն է համարվում ամերիկյան մարտաֆիլմերի հերոս Չակ Նորիսը, ով հավաքել է 74 ձայն: Այդ պատճառով , Չակ Նորիսը, ով հայտնի է ողջ աշխարհում և հատկապես Սլովակիայում,  ունի անվանական կամուրջ ստանալու բոլոր շանսերը: Սլովակիայի բնակիչները կարող են ընտրություն կատարել մինչև ընթացիկ տարվա ապրիլ ամիսը: «Վերջնական որոշում կկայացնի տեղական խորհուրդը: Օնլայն-հարցման մասնակիցների ցանկությունները նույնպես հաշվի կառնվեն»,-հայտնել է նահանգապետ Պավոլ Ֆրեսը:

You might also like