Բրիտանացիները հրավիրում են պատմության մեջ ամենաթանկ զբոսաշրջության

Բրիտանացիները զբոսաշրջիկներին հրավիրում են զբոսաշրջության պատմության մեջ ամենաթանկ ուղևորությանը: Շուրջօրյա սպասարկմամբ հանգիստ երկուսի համար, անձնական մատուցողով և այլ հաճույքներ, որն արժե 1 միլիոն ֆունտ ստեռլինգ (1.6 միլիոն դոլլար): Բրիտանական ճամփորդական գործակալության առաջարկի համաձայն, որը այդ ուղևորության կազմակերպիչն է համարվում, ծովային ուղևորությունը տևում է 124 օր` 28 երկրներ այցելելով, ներառյալ Պոլինեզիան, Նոր Զելանդիան, Մալազիան, Մալդիվները և Մավրիտանիան:


Կազմակերպիչները վստահեցնում են, որ զբոսաշրջիկները իրենք ոչինչ չեն անելու: Իրենց հարմարավետության համար 24 ժամ աշխատելու է  սպասարկող անձնակազմը: Եթե հյուրերին հոգնեցնի անգործությունը, փորձառու էքսկուրսավարները կառաջարկեն զբաղվել պարով կամ սպորտով: Չեն ձանձրանա նաև ուղեղը մարզել սիրող զբոսաշրջիկները. նրանց կառաջարկվի դասախոսություններ հայտնի մասնագետների կողմից ամենահետաքրքիր թեմաներով: Զբոսաշրջիկներին կտեղավորեն երկու ննջարանով հարմարավետ կացարաններում  և կկերակրեն ամենաթանկարժեք և որակյալ ուտեստներով:

You might also like