Ֆրանսիական Լիմոժ (Limoges) քաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվող դատարկված և ուրվական-գյուղ անվանվող Կուրբեֆի (Courbefy) գյուղը 330 հազար Եվրոյով հանվել է վաճառքի: Գյուղը գնելու հնարավորություն ունի յուրաքանչյուր ոք, ով պատրաստ կլինի վճարել պահանջված գումարը:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, Կուրբեֆիում գտնվում է 19 շինություն, գյուղական ակումբ և սպորտային կոմպլեքս:
1970–ականներին Ֆրանսիայում, ինչպես ամբողջ Արևմտյան Եվրոպայում, գյուղի բնակչությունը սկսում է տեղափոխվել քաղաք, ինչի արդյունքում դատարկվում է նաև Կուրբեֆի գյուղը: Գյուղը հանգստավայրի վերածելու բոլոր փորձերը մինչ այժմ մատնվել են անհաջողության:
Գյուղի մերձակայքի բնակիչները երազում են, որ որևէ մեկը գնի գյուղ–ուրվականին և վերածնի նրա փառահեղ անցյալը: Գյուղի մոտ գտնվում են 13-րդ դարի ամրոցի ավերակներ:
Նշենք, որ առաջիկայում գյուղի գնման առաջարկների բացակայության դեպքում, գոյւղը կանցնի ֆրանսիական Credit Agricole բանկի տրամադրության տակ:
Մոտակա գյուղի բնակիչներից մեկը Le Figaro թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ շատ ցավալի է տեսնել, թե ինչպես է ժամանակին մարդաշատ գյուղը դարձել ամայի ուրվական: